Playcast

Открытка (плейкаст) «ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ»

vardgeskarot , 14 января 2010 года, 4:05


ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ

                ...Այս հայերը... Օ՜, Աստվա´ծ իմ, ես

                   տեսնում եմ համատարած աչքեր...

                                                   Ֆ. Վերֆել

Ծովն ու խավարը ձուլվել էին իրար,

Իսկ ափին նստած խղճուկ մանկիկը

Իր թաց աչքերը հառել էր անթարթ

           Ծովի խավարին

Ու զրուցում էր, անվերջ զրուցում...

Կարոտի բոցից երկինքն էր շաչում,

Աղբյուրի նման անձայն սահում էին

          Արցունքներն այրող,

Մանկիկի սրտում գարունը խամրած

          Մի երգ էր ասում...

Հպվել էին իրար ծովն ու մանկիկը...

Թախծոտ զրույցը, որ լուռ սահում էր

Անուրջի նման մեղմ ու անբասիր,

Արցունքի նման կանչող ու ներող...

Իսկ մթությունը անհայտ ծովերի

Անձայն հպվում էր ձուլմանը չքնաղ...

 

 

 

 

                       



Звук:HOGU HNCHYUN - Armenian soul-Davit Amalyan К себе
Изображение: ԾՈՎՆ ՈՒ ԽԱՎԱՐԸ - Armenian soul-Ayvazovski
Текст:vardgeskarot