Playcast

Открытка (плейкаст) «Մեզ բաժանող դատարկի մեջ` Կարոտներս եմ դասավորել ...»

TAMARA.KARAPETYAN , 11 мая 2018 года, 17:18


Изображение для плейкаста
Изображение для плейкаста
Изображение для плейкаста
Изображение для плейкаста
Изображение для плейкаста
Մեզ բաժանող դատարկի մեջ`
Կարոտներս եմ դասավորել,
Ու թերթիկներն հատիկ֊հատիկ`
Արցունքներով ջրել անվերջ։
Խոնավության հոտ է փչում,
Արև չկա՛ դատարկիս մեջ,
Միայն ձայնդ է անվե՜րջ կանչում
Ու բորբոքում կրակս անշեջ։
Գիտեմ՝ ձայնդ էլ լոկ պատրանք է 
Հոգուս խոնավ բորբոսներում,
Ու սպասումը տառապանք է,
Երբ քո հոգին քեզ չի ներում։
Լուռ կարոտ է,ու դանդաղ մահ,
Երբ հետադարձ ճամփա չկա,
Իսկ անցյալը տանջող մի պահ,
Որ չես բերի քո հետ ներկա։
Մեզ բաժանող դատարկի մեջ
Կարոտներս եմ դասավորել,
Տանջող ցավը հոգումս անվերջ`
Լուռ սպասել եմ ես սովորել։
Звук:Yan Skladman – The Return К себе
Изображение: ՍԻՐՈՎ՝ ԹԱՄԱՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Текст:Աննա Հովհաննիսյան
Тэги: աննա հովհաննիսյան