Playcast

Открытка (плейкаст) «ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ»

ariel , 10 июня 2010 года, 15:24


ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ
Հարպագոնը, որ մեռնող հոր մահճի մոտ էր նստել,
Խորհեց արդեն ճերմակող շուրթերի դեմ հայրական.
«Ցախանոցում, կարծում եմ, հին տախտակներ ու փայտեր
Կգտնվեն բավական»:

Սելիմենն է մրմնջում. «Շատ բարի սիրտ ունեմ ես,
Ուստի այսքան չքնաղ է ստեղծել ինձ տեր Աստված»:
–Նրա սիˉրտը, կաˉրծր սիրտ, ծխոտ ապուխտը որպես
Անշեջ հրում տապակված:

Իրեն ջահի տեղ դրած մի խմբագիր ծխամած
Ասում է այն թշվառին, որին խեղդել է մթնում.
«Գեղեցիկը ստեղծողին և Ուղղորդին քո երգած,
Ասա’, որտե՞ղ ես գտնում»:

Գիտեմ ես մի հեշտասեր էակի, որ մշտապես
Հորանջում է ու լալիս և տրտնջում թախծալից,
Կրկնելով թալկորեն. «Այո’, կուզեմ լինել ես
Առաքինիˉ մի ժամից»:

«Օˉ, անիծյալ,- ասում է ժամացույցը իր հերթին,
Հասոˉւն է նա: Մարմինը զուր կոչեցի ես ծփուն:
Ադամորդին կույր է, խուլ, նման է փուխր պատին,
Որը միջատն է կրծում»:

Հետո եկավ Նա, որին բոլորն էին բացասել,
Եվ որը մեզ բոլորիս ասաց, շենշող ու հպարտ,
«Մասնատուփիս մեջ, կարծեմ, դուք հաղորդվել եք այս սև
Պատարագին իմ զվարթ:

Ամեն մեկդ ձեր սրտում մի տաճար եք կերտել ինձ.
Համբուրել եք ձեր մտքում դուք իմ հետույքը կեղտոտ:
Սատանային ճանաչե’ք իր հաղթական ծիծաղից,
Աշխարհի պես գարշահոտ:

Կարծում էիք, ուրեմն, թե կարո՞ղ եք քամահրել,
Տիրոջը ձեր և խաբել, արարածնե’ր երեսպաշտ,
Եվ ստանալ ինձանից միանգամից զույգ նվեր՝
Հարստություն և Դրախտ:

Հարկ է, որ որսը մատնի ծեր որսորդին պարտության,
Որն սպասում է զոհին, դարանակալ, դժնետես:
Ես պատրաստ եմ տանել ձեզ, ոˉվ իմ տխուր խնդության
Ուղեկիցնե’ր, տանել ձեզ

Հոծ թանձրության միջով այս կարծր հողի ու ժայռի,
Միջով ձեր գորշ ու տարտամ մոխրակույտի թանձրության
Ինձ նման վեհ մի պալատ՝ ամբող ջական մի քարից,
Որը փխրուն չէ սակայն,

Կառուցված է քանզի նա Մեղքից համայն աշխարհի
Եվ իմ փառքն է պարփակում և տառապանքը համակ»:
–Այդ ժամանակ երկնային ոլորտներից վիթխարի
Շեփորում էր մի Հրեշտակ

Հաղթանակը նրանց, ում սիրտն է ասում. «Հավիտյան
Օրհնյաˉլ լինի մտրակդ և տառապանքը, օˉ Տեր:
Իմ հոգին քո ձեռքերում խաղալիք չէ անպիտան,
Եվ զգոն ես դու հավերժ»:

Շեփորի ձայնը այնքան հրապուրիչ է այդ պերճ
Այգեկութի վեհաշուք մայրամուտին շող շողուն,
Որ իբրև մի զմայլանք թափանցում է նրանց մեջ,
Ում երգոˉւմ է, տարփողոˉւմ:


ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ



Звук:tykbuylk - ARIEL К себе
Изображение: r irr6 - ARIEL
Текст:ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ