Playcast

Открытка (плейкаст) «Ա Ն Դ Ի Ն Վահան Վարդանյան հատված պիեսից»

ariel , 3 июня 2013 года, 22:37


Է ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Խավար է նորից...
Ո՞ր ճամփով գնալ,
Երբ որ ամեն ինչ քեզ շրջապատող`
Ընթացք է ու շունչ, աղմուկ է ու կյանք:
Գուցե հենց գնալ ուղիղ նրա մոտ,
Ով որ ամենն այս  հանեց պարապից'
Ցամաքը կյանքի ճիգով լրացրեց,
Երկինքն` աստղերով, գնդերով հազար,
Լուսատուներին տվեց ինքնություն
                          և լույսին կշիռ,
Գոյություն արեց անձև ոչնչից
Եվ տվեց շարժում ամենայն ինչի,-
Գնալ նրա մոտ
Եվ վերադարձի ճամփան իմանալ,
Խնդրե'լ, պահանջե'լ ընթացքիս դադար:
...Ինչպե՞ս շրջանցել և լինել մենակ,
Երբ անգամ կողքիդ
Աշխարհաստեղծման պարունակներն են
                        գոյությամբ հնչում...
Սահմանը գոյի հաստված է արդեն,
Եվ այն կողմ չկա ոչինչ, որ նորից շարժում չլինի:-
Ամեն ինչ վաղուց ճշտել է Աստված...
Սակայն սա քիչ է իմ հոգու համար,
ՈՒ թե կա իրոք` առավել ուժգին, կենսական մի եռք,
Իրական եզերք, թող բացվի իմ դեմ,
Թե չե` ես ինքըս ստիպված եմ ստեղծել
                          ամեն ինչ դարձյալ`
Զուգահեռվելով այս մեղմ ընթացքին,
Քանզի չեմ տեսնում ետ դարձի հնար...
Երբ թվում է թե, որ ուժը իսպառ ինձ պիտի լքի
Եվ ասես վերջին, մի ահեղ ճիգով նետվում եմ առաջ-
Դեպի կյանք նորից,-
Չնայած կրկին կուզեի շրջվել`
Ետ դեպի ոչինչ.

  ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

  Տիեզերական անհուն

Изображение: u5668 - ARIEL