Playcast

Открытка (плейкаст) «...լռություն»

ariel , 5 декабря 2013 года, 17:07


Изображение для плейкаста
Լսու՞ մ...
Զգու՞ մ ես անձայնությունը,
Անշոշափելի այդ գոյությունը:
Այն շղարշված է նրբին լռությամբ,
Ձյունաթույր խղճիս նարմ թափանցությամբ:

Այն չի' վարանում զեփյուռի խաղից,
Չի' դիպչում նրան վայրկյանը գոյի,
Այն չի' մոռացվում թախծանքի ճիչից.
Հավե՜ րժ է,
Մենո՜ ւկ կարոտիս կողքին:

Ծվենն է երեկ կոտրված սրտիս.
Այն զո՜ ւր փորձեցիր նորոգել, հոգի՜ ս...
Ամեն ծաղիկ չէ անձրևից հետո
Արևի գրկում բուրում համբույրից:

Լսու՞ մ ես,
Զգու՞ մ իմ լռությունը.
Հեքիաթ է պատմում հի՜ ն երազների.
Այնտեղ լուսինն է գիշերվա ուսին
Բազումքն արթնացնում ցերեկվա նիրհից:
Լսու՞ մ ես,
Զգու՞ մ իմ լռությունը
Նելլի Ռումել
Ariel
Ar i e l
Изображение: hmhy — Արիել, juiy — Արիել
Текст:Nelli Rumel